![]()
Հունիսի 13-ին, կառավարության հերթական նիստի օրը, կառավարության դիմաց եկել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ յուրաքանչյուրն իր խնդրով: Նրանց մեջ էր, ինչպես ինքը ներկայացավ, Հովհաննես Փայլակի Թորոսյանը:
Վերջինս հայտնի է դարձել այս տարվա փետրվարին ԱԺ անցակետում և երեկ՝ հունիսի 12-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի օրը, իր աղջկա բռնաբարության մասին հայտարարությամբ:
Այս երկու միջադեպերի տարբերությունն այն էր, որ նա առաջին անգամ գոռում էր, թե իր աղջկան դաշնակցականներն են բռնաբարել, իսկ երկրորդ անգամ՝ Ռոբերտ Քոչարյանը:
«Քոչարյան Ռոբերտ, Սեդրակ, Սաշիկ, Սերժիկ, Սաշիկ, Վաչիկ, դեսպան Մինասյան Միքայել, վարդապետ Կարապետ Հարությունյան, Սրբազան, Գարեգին Կաթողիկոս, Երևանում էլ Եսայի քահանա:
![]()
Իսկ դաշնակներից՝ Մուրադ Փափազյան, Նիսանյան Մովսես…. և էլի բժիշկներ»,- ասաց Թորոսյանը:
![]()