![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով Գարեգին Բ-ին պաշտպանողների մասին:
«Իրավիճակի աբսուրդն այն է, որ չկա Կտրիճ Ներսիսյանին պաշտպանող գեթ մեկ մարդ, որը կասի. «Ես պաշտպանում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որովհետև նրան անարդարացիորեն մեղադրում են զավակ ունենալու մեջ»:
Ուղղակի չկա նման մարդ: Նույնիսկ ինքը` Կտրիճ Ներսիսյանը իրեն չի պաշտպանում այդ փաստարկով: Որովհետև ինքն էլ, բոլորն էլ գիտեն, որ ինքը խախտել է կուսակրոնության ուխտը:
Հետևաբար` Կտրիճ Ներսիսյանին պաշտպանողները եկեղեցին կամ եկեղեցական կանոնը չէ, որ պաշտպանում են: Իրենք պաշտպանում են իրենց ընդդիմադիր գործընկերոջը, պաշտպանում են Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին ու ռուսաստանցի գործարարին:
Ուզում եք պաշտպանել` պաշտպանեք, ձեր իրավունքն է: Բայց կներեք, եկեղեցին ընդհանրապես պարտավոր չէ լինել ձեր բալագանի մաս, ձեր ընդդիմդիր գործունեության վահան, ձեր քաղաքական կապիտալ: Ու չի լինելու: Հաստատապես չի լինելու»,- գրել է նա:
![]()