«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է խթանել կրթության դերն ու փորձի փոխանակումը, որպես կայուն զարգացման գործոն

«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի և Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ «Կրթվելը նորաձև Է» շարժման 5 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը գտնվում է Չինաստանի Ցզյանսի նահանգում՝ մասնակցելու «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» միջազգային սեմինարին։

«Իմ քայլը» հիմնադրամը՝ ի դեմս գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, շարունակում է խթանել կրթության դերն ու միջազգային փորձի փոխանակումը` որպես կայուն զարգացման հիմնական գործոն։ Այս սեմինարը ևս մեկ ապացույց է այն համոզմունքի, որ կրթական ներդրումը մարդկային կապիտալի մեջ ամենակայունն ու երկարաժամկետն է։

Առաջիկայում հիմնադրամը կշարունակի ներկայացնել սեմինարի ընթացքը, այցերը և մասնակիցների փորձառությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ