Մի քիչ քրիստոնեա եղեք․․․Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է….

Համացանցում սգում են Մարամարիկում կորած և ապա ջրախեղդ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հոր՝ Նորայրի մահը։ Մարդկանց սգալու անկեղծության մեջ չեմ կասկածում, միանում եմ բոլոր ցավակցական խոսքերին, աղոթքներին։ Բայց հիշում եմ, թե ինչպես ամիսներ առաջ հազարներով մարդիկ առանց գիտակցելու սեփական խոսքի հնարավոր ազդեցությունը հենց այս ընտանիքի անդամների համար, քննարկումներում երբեմն անկաշկանդ ու սուր քննադատության էին ենթարկվում նաև ծնողներին, որ ուշադիր չեն եղել երեխայի նկատմամբ։

Տեղից էլ տղամարդու վիճակը ծանրագույն էր՝ երեխայի անհետանալուց րոպեներ առաջ վերջին տեսնողը նա էր եղել․․․ Ի՜նչ գիտենք, թե նրանց տան պատերի ներսում ո՞վ և ո՞ւմ է մեղադրել, որ ուշադիր չի եղել։ Ի՜նչ գիտենք, թե ֆեյսբուքյան մեկնաբանություններում գրված այդ հանդիմանանքները ինչպես են սնուցել այդ ամենը․․․ Չեմ պնդում, թե սնուցել են։ Չեմ էլ կարող բացառել, որ ծնողները կարդացած լինեն ու իրենք իրենց կամ միմյանց մեղադրած լինեն․․․ Ո՞վ գիտե։ Նրանք էլ մեր նման մարդիկ էին, միգուցե գրանցված սոցիալական ցանցերում ու փորձում էին անգամ սոցիալական ցանցերում կա՛մ տեղեկություն գտնել, թե որտեղ փնտրեն երեխային, կա՛մ մխիթարանքի ու զորակցության խոսքեր լսեն․․․

Երկու բան ակնհայտ է․ 1․ հայրը հոգեպես անասելի տառապել է ողբերգությունից ու չդիմացավ տառապանքներին, և 2․ բոլորը պետք է գերագույնս զգույշ լինեն իրենց ամեն բառի հանդեպ․․․ Մանավանդ որ այս օրերին բոլորը միմյանց սրախոխող են անում քրիստոնեական հավատքի, Աստծո համար․․․

Մի քիչ քրիստոնեա եղեք․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ