«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Նիսսան»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

Հոկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ՝ Իսահակ Գասպարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գինու շշի» մոտ, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր, Երևանի բնակիչ 32-ամյա Արտակ Գ․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ