Քիչ է մնացել, ինձ էլի Տեր Արամ կասեք և չեք զղջա ձեր արածի համար

Տեր Արամը, որը Հովհաննավանքում պատարագ է մատուցել, ավարտին օրհնություն է տվել մարդկանց:

«Երբ ողորմությանդ փառքի ճառագայթները ծագեն, մեղքերը կհալչեն, դևերը կհալածվեն, հանցանքները կջնջվեն։ Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կմեղմանան ցավերն ու վերքերը կառողջանան»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Աստծո զորությունը վերացնում է խավարը, տագնապը և հուսահատությունը՝ մարդկությանը պարգևելով խաղաղություն ու նոր հույս․ «Երբ Աստծո լույսը ծագում է, խավարը փարատվում է, չարիքը՝ մարում, և Քրիստոսի ձեռքը սկսում է թագավորել ամեն ինչի մեջ»,- նշել է նա։

Խոսքի ավարտին կարգալույծ քահանան աղոթել է ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար՝ ընդգծելով, որ Աստծո ողորմությունն ու հավատքը պետք է լինեն բոլորիս պահպանության հիմքը:

«Սիրելիներս, այս աղոթքը արել եմ բոլորիդ համար։ Աստված լինի մեր օգնականը։ Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար։ Թող Քրիստոս պահի և պաշտպանի բոլորիս»,- նշել է Տեր Արամը:

Ինչպես հայտնել ենք՝ Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամի կողմից եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության մի շարք անդամներ, պատգամավորներ, ՔՊ կուսակցության անդամներ ու քաղաքացիներ՝ ժամանած տարբեր մարզերից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ