Տեր Արամը շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հովհանավանքում մատուցվող պատարագի ընթացքում Տեր Արամը իր քարոզում շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չվարվելու համար։

«Հերովդեսի կողմից ճշմարտությունը գլխատվելուց անցել է երկու հազար տարի։ Ահա այս օրերին մեր իրականության մեջ տեսնում ենք, որ դարձյալ ծնվում են էնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Աստծո խոսքը տարածել, բայց այսօր ևս աշխարհում կան փարիսեցիներ, սադուկեցիներ, և այս փարիսեցիները դարձայալ փորձ են անում գլխատելու սրբությունը, բայց ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր վարչապետին, որ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։

Հարցը այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի։ Մեկ բան կա․ իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ որ այդ բերանը փակում են՝ լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին», — ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ