Քոչարյանի փամփլիկները ինձ են հիշել …Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը գրում է.

Վա՜յ մե , վո՜ւյ մե …

Քոչարյանի փամփլիկները ինձ են հիշել …

Քոչարյանի թեկնածուի նախընտրական շտաբի պետը պնդումա,թե բա` Հարություն Մկրտչյանը <<փխրունա >> …

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում` ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին Քոչարյանի թեկնածուն բանավեճի էր հրավիրել,բայց հետո , երբ իրեն հրավիրեցին Հ1-ից նույն այդ Արգիշտի Մեխակյանի հետ բանավեճի հնարավորություն ստանալու, ինքը հրաժարվեց,պատճառաբանելով, թե <<շոուներից >> խուսափում է …

Երեւի արդեն գուշակեցիք, թե ինչու Արգիշտի Մեխակյանի հետ բանավիճել երազող եւ մյուս ընդդիմադիր թեկնածուներին հաջողություն մաղթած Քոչարյանի թեկնածուն չէր եկել.

Քանզի ,վասնզի եւս մեկ հրավիրված թեկնածու <<փխրուն>> Հարություն Մկրտչյանի ստվերից անգամ Քոչարյանի փամփլիկները լեղաճաք են լինում …

Վախենում են արգումենտներով, քաղաքական բազայով , քաղաքագիտական տեխնիկայով ,հարուստ բառապաշարով , հռետորական ձիրքով , խարիզմայով , հանրային ու ֆինանսական անբասիր հետագծով ու կամային հատկանիշներով փչեմ ` թռնեն երկինքն ի վեր , ապա սուզվեն ջրերն ի վար …

Շտաբիդ կազմակերպչական հարցերով զբաղվիր ` փամփլիկ … անգամ ես ի զորու չեմ մի գրառմամբ քեզ բացատրելու,թե ինչ է ԻՐԱՎԱԿԱՆ պետությունը եւ քաղաքական պայքարը ` իրենցից բխող բոլոր բաղադրիչներով …

Եւ ընդհանրապես` Քոչարյանի հետ ՍԵՐՏԱՃԱԾ եւ ոչ ոքի դա չես բացատրի …

Բայց լավ է, որ զգուշանում եք … հազիվ մի խելոք ու արգասաբեր բան եք մտածել …

Փոխանը կատու ընկածների անիմաստ ապստամբությունը …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ