![]()
Ինչպես հայտնել ենք՝ Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամի կողմից եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության մի շարք անդամներ, պատգամավորներ, ՔՊ կուսակցության անդամներ ու քաղաքացիներ՝ ժամանած տարբեր մարզերից:
Գյումրեցի մի տղամարդ հայտնել է, որ իրենք մի քանի հոգով ժամանել են Գյումրիից, ոչ մեկի կոչին չեն հետևել, պարզապես եկել են պատարագը լսելու:
Հարցին, թե տեղյա՞կ է, որ պատարագը մատուցվում է Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված հոգևորականի կողմից, քաղաքացին նշել է. «Կարգալույծ չէ՛»:
![]()