Տեր Արամը Հովհաննավանքում մատուցում է Սուրբ պատարագը. վարչապետն ու մյուսները մասնակից են պատարագին

Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամի կողմից եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ:

Եկեղեցու ներսում պատարագին հետևում ու մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության մի շարք անդամներ, պատգամավորներ, ՔՊ կուսակցության անդամներ ու քաղաքացիներ:

Տեր Արամի կողքին արարողությանը մասնակցում և այն անցկացնում են մի շարք սարկավագներ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը:

«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- նշել էր նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ