ՀՀ վարչապետը ժամանել է Հովհաննավանք. մեկնարկում է Սուրբ պատարագը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հովհաննավանքի եկեղեցի, որտեղ մասնակցելու է Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամի մատուցած Սուրբ պատարագին:

Վարչապետի հետ միասին Հովհաննավանք է ժամանել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրանց ժամանելուց և եկեղեցի մտնելուց րոպեներ անց հնչել են եկեղեցու զանգերը, մեկնարկում է Սուրբ պատարագը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մի քանի հարյուր մարդ է հավաքվել Օհանավան համայնքում՝ Հովհաննավանքի եկեղեցու մոտ, մասնակցելու կիրակնօրյա Սուրբ պատարագին, որն ավելի վաղ խոստացել է մատուցել Տեր Արամը:

Քաղաքացիները ոչ միայն Արագածոտնի տարբեր համայնքների բնակիչներ են, այլև ՀՀ տարբեր մարզերից են ժամանել:

Տեղում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ, պատգամավորներ, նախարարներ, մի շարք մարզերի մարզպետներ ու փոխմարզպետներ:

Տեղում կենտրոնացվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնք կենտրոնական հատվածն ազատել են քաղաքացիական մեքենաներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ