![]()
Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամը հայտնել է, որ այժմ հաղթահարել է բոլոր վախերը, որոնք ունեցել է նախկինում:
Այսպես է նա պատասխանել հարցին, թե ինչու է հենց հիմա, այս ժամանակահատվածում բարձրաձայնել իր նկատմամբ ճնշումների և եկեղեցու ներսում տիրող բարքերի ու իրավիճակի մասին:
Նա հայտնել է, որ ճնշումներ և անառողջ մթնոլորտ եղել է նախկինում, սակայն ինքը չի բարձրաձայնել, իսկ հիմա իրեն հաջողվել է հաղթահարել է վախը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հովհաննավանքում մասնակցելու է կիրակնօրյա պատարագին։
«Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- նշել է նա։
![]()