Սպառնալիքները շատ են․ կարգալույծ եղած Տեր Արամը՝ անվտանգության աշխատակիցների՝ իրեն հսկելու մասին

«Քրիստոնյաները բախումների չեն գնում»:

Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամն այսպես է պատասխանել հարցին, թե մտավախություն չունի՞, որ հնարավոր է՝ պատարագի ժամանակ բախումներ տեղի ունենան:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ նրան անվտանգության աշխատակիցներ են հսկում, Տեր Արամը նշել է. «Սպառնալիքներ շատ են»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հովհաննավանքում մասնակցելու է կիրակնօրյա պատարագին։

«Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ