Ի՞նչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը․ Նիկոլ Փաշինյան

«Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․

«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ։

Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, ներառյալ` Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու քահանաները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ