Բանակն ունենալու է նոր համազգեստ. ստանդարտներն արևմտյան են, բայց համեմված հայրենական խորհրդանիշերով. Պապիկյան

Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է աշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք արդեն իսկ ունենք պատրաստ խմբաքանակ, որ պետք է ստանանք. խոսքը վերաբերում է դաշտային համազգեստի այն առաջին խմբաքանակին, որը տվյալ ընկերությունը պարտավորվել է մեզ տալ, որպեսզի բանակը դա զորային փորձարկում անցկացնի, ինչպես նաև արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա համազգեստի ու տոնական համազգեստի նմուշները, և շուտով դրա ավարտն էլ կունենանք։

Շարքայինից մինչև գեներալ, այո՛, մենք փոփոխություն ենք կատարում։

Ստանդարտներն արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշերով, նշաններով»,- ասել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ