![]()
Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Քեթրին Կոնոլին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իռլանդական RTE հեռուստաալիքը։ Նրա հիմնական մրցակից Հիզեր Համֆրիսը շնորհավորել է նորընտիր նախագահին։ «Քեթրինը կդառնա բոլորիս նախագահը։ Նա կլինի իմ նախագահը։
Ես նրան լավագույնն եմ մաղթում։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում»,- նշել է Համֆրիսը։ 68-ամյա Քեթրին Կոնոլին Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի անդամ է։
![]()