Հետաքրքիր է՝ սա էլ Բգոյի ու Աջապահյանի պես Վեհափառի օրհնությամբ է արվել. Խաչատրյանը Արշակ սրբազանի մասին

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ տարածվող ինտիմ տեսանյութին և գրել.

«Շուտով ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը, «Պու»-ն և իրենցից ծնված ուժերը կհայտարարեն, թե Արշակ սրբազանը այս ամենը արել էր՝ դիմանալու համար Արցախի կորստին և Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։

Հ.Գ. Հետաքրքիր է՝ սա էլ Բգոյի ու Աջապահյանի պես Վեհափառի օրհնությամբ է արվել, թե՞ հերթական արտաժամյա նախաձեռնություն է՝ առանց հաշվետվության ու առանց ամաչկոտության»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին համացանցում ինտիմ բնույթի տեսանյութ էր տարածվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ