ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին հիվանդանոցում մահացել է. ԶԼՄ-ներ

ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանի որդին մահացավ, տեղեկությունը ԶԼՄ–ների հետ զրույցում հաստատել են Դաշնակցությունից։

Մահացել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին է՝ Մխիթար Մարգարյանը: Այս մասին հայտնում է «Արմլուրը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրազենային վնասվածքով երեկ հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի որդին` Մխիթար Մարգարյանը. նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

ԶԼՄ տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նախնական տեղեկություններով՝ Մխիթար Մարգարյանը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով կոկորդին։

Մխիթար Մարգարյանը 41 տարեկան էր, արցախյան պատերազմների մասնակից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ էր կատարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ