Խնդիրը հաղթահարված, դիվերսիֆիկացիան իրականացված է. Հայաստանը գնում է բացառապես նոր սերնդի զենքեր. Պապիկյան

2022-ին մենք որոշում ենք ընդունել դիվերսիֆիկացնել հարաբերություննը նաև պաշտպանական ոլորտում: Խոսքը վերաբերում է և բուն հարաբերություններին և սպառազինություններին ու ռազմական տեխնիկայի գնմանը: Կար մի փուլ, երբ ասում էինք կան գնված ապրանքներ, որոնք ժամանակին չեն հասնում, չկան մատակարար այլ երկրներ: Այդ փուլը մենք պատվով հաղթահարել ենք, և այսօր Հայաստանի Հանրապետությունը նման խնդիր չունի:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով. «Խնդիրը հաղթահարված է, դիվերսիֆիկացիան իրականացված է: Այն ինչ արվում է, արվում է մեր երկրի պաշտպանունակության բարձրացման նպատակով:

«Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք»,- ասաց նախարարը։

Ըստ Սուրեն Պապիկյանի, Հայաստանը գնում է բացառապես նոր սերնդի զենքեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ