![]()
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի սովորական սպառազինությունների թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմի կարևորությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։
Պատվիրակությունը վերահաստատել է նաև ՀՀ պատրաստակամությունը համագործակցել համախոհ պետությունների հետ՝ համապատասխան միջազգային հարթակներում մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի փոխանցման խնդիրները հասցեագրելու համար։
Պատվիրակությունը նաև ընդգծեց, որ այդ համակարգերի անպատասխանատու փոխանցումը կարող է ունենալ սահմաններ չճանաչող բացասական հետևանքներ և կարող է սպառնալ բոլոր պետությունների անվտանգությանը։ Այս առումով, փոխանցման յուրաքանչյուր որոշում պետք է հիմնավորված լինի ռիսկերի խիստ գնահատմամբ, որպեսզի այդ համակարգերը չհայտնվեն միջազգային խաղաղությանը սպառնալիք ներկայացնողների ձեռքերում։
![]()