![]()
Քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ եկեղեցու շուրջ հանգուցալուծմն արդեն եղել է, և հիմա հարցն այն է, թե երբ Կտրիճ Ներսիսյանը կազատի վեհարանը: «Ինչքան շուտ, այնքան լավ՝ ժամանակի հարց է։ Վարչապետն ասաց այն ամենը, ինչ տարածված է եկեղեցու մեջ, և այդ ամենը լսելն անգամ տհաճ է»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Ըստ Շիրինյանի՝ լինելով պետական պաշտոնյա, վարչապետը չասաց գլխավորը․ «Եկեցեցին ռուսական գաղտնի ծառայության պատվերը կատարող հիմնարկ է։ Մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ այն վերադառնա Աստծու ծառայությամբ հայ ժողովրդին»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ կա երկու ճանապարհ, «Վարչապետը հորդորեց գնա, ինքը ասաց, որ չի գնալու։ Եթե կամավոր չի գնում՝ Քրեական օրենսգիրքն է աշխատելու։ Լավ կլիներ, որ այդ տարբերակով լիներ՝ ինքը հրաժարվում է։ Ուրեմն հավատավոր ժողովուրդն է վերցնելու դուրս գցելու, կամ էլ եպիսկոպոսների խումբն է գնալու ասի՝ կարո՞ղ է մտածում ես վարի տաս եկեղեցին, գնա։ Ինքը պետք է գնա, շանս չունի։ Եկեղեցին չի կարող իշխանության հետ հարց լուծել։ Ուրիշ երկրներ թիկունք են կանգնում իշխանությանը՝ այն էլ այն աղետից հետո, որ եկավ ժողովրդի գլխին։ Այս մարդիկ ռուսական ազդեցություն ունեն, այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն կիրքը, որ զգում են իշխանության դեմ պայքարում»։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի շահերն են պահում՝ կռիվ տալով Հայաստանի դեմ: «Այս թնջուկը լուծելի է, կունենանք նոր Հայրապետ»,- ասաց Շիրինյանը։
Մեր զրուցակիցը նշում է՝ կարգազանց մարդը պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրի. «Ես հիմա առաջարկում եմ վարչապետին՝ առանց վարանելու Քրեական օրենսգիրքը վերցնել ու մտնել եկեղեցի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
![]()