«Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի շինարարություն իրականացրած ընկերությունն իր կառուցածը քանդել է

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից հոկտեմբերի 17-ին «Սևան» ազգային պարկի տարածքում՝ «ONE LIFE» հանգստյան գոտում, արձանագրվել է, որ վարձակալ «Գրասառ» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է ապօրինի շինարարություն։

«Մասնավորապես արդեն կառուցվել էր լողավազանի նմանվող 8 մ լայնության, 24 մ երկարության և 1,5 մ բարձրության բետոնյա շինություն։

Նշված փաստով նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, ինչից հետո վարձակալը սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքներին։

Արդյունքում, հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում վարձակալի կողմից նշված շինությունն ամբողջությամբ ապամոնտաժվել է, շինաղբը հեռացվել է տարածքից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ