Դու ով ես, արա. սկի եկեղեցուց չես կարողանում կառավարել, ուր մնաց բանտից. գնալու ես. Սուքիասյան. տեսանյութ

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ եկեղեցու ղեկավար դասի կոնֆլիկտը ժողովրդի հետ մի քանի տարի է, ինչ կա:

Ըստ նրա՝ այս մարդիկ գրոհում են պետության և նրա վարած քաղաքականության դեմ, «քրքրում» ժողովրդի հոգին:

Վերջինս այն համոզմանն է, որ կոնֆլիկտը ավելի է ուժեղանալու և սրվելու:

«Այս մարդիկ քրիստոնեական արժեհամակարգի կրող չեն: Քանի որ մի քանի տարի է՝ չեն կարողանում պետությունը փլցնել, որոշել են եկեղեցին վերածել ռևանշի հակապետական ինստիտուտի և գրոհեն պետության դեմ: Կաթողիկոսի վրա ֆունկցիա կա մինչև վերջ գնալու սեփական պետության և ժողովրդի դեմ: Ղեկավար դասի ճնշումից պոկված մի քանի հոգևորական էլ ըմբոստություն է ցուցաբերում այս ամենի դեմ․ սա է ամբողջը»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ որոշ հոգևորականներ պնդում են՝ եթե անգամ Գարեգին Բ-ն կալանավորվի, բանտից կկառավարի եկեղեցին, Սուքիասյանը նկատում է. «Հո իրա ասելով չի՝ գնամ բանտից կառավարեմ․ դու սկի եկեղեցուց չես կարողանում կառավարել, ուր մնաց բանտից»:

Զրուցակիցը նաև հավելում է. «Մեր սրբությունները և դավանանքը այլասերում են: Ասում են, թե իշխանությունը թուրքամետ է, և ինչ այլանդակություն ուզում անում են: Տո թուրքամետը դուք եք, ռուսամետն էլ, հակահայն էլ»:

Հայկ Սուքիասյանն ասում է՝ 10-ից ավելի կաթողիկոս է մեր պետության մեջ գահընկեց արվել, 20-ից ավելի էլ՝ հրաժարական տվել. «Դու ո՛վ ես, գնալու ես: Ինչի ա, որ ձեր մասին ամեն ինչ խոսում են, արա, ինչ ա ըտենց, ուրեմն դուք ներսից էլ եք այլասերված որպես մարդ, դուք մեր ժողովրդին լավ չեք ճանաչում: Մտել եք մեր և Աստծո հարաբերությունները խառնում եք, հակաաստվածային գործ եք անում: Մտածում են՝ չեն կարողանում հեղաշրջում անել, գոնե մխտռեն: Մենք կաթողիկոս ենք ունեցել, որ թարս նստեցրել են էշի վրա, քաղաքում ման են տվել․ Կտրիճն էլ է ուզում սրան գնալ»:

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահը պնդում է, որ Արդարադատության նախարարությունը կարող է օրենքով դադարեցնել կաթողիկոսի գործունեությունը:

Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը՝ վերջինս ասում է. «Որպես փոքրիկ խմբակ կարող է իրենց մարմինները գցեն խորհրդարան, բայց հույս ունեմ՝ չի լինի դա, հույզեր կարող են բորբոքել, ցույց տան, թե Կտրիճը դիմադրում է, իր կռուգի մոտ աֆտարիտետը բարձրացնի, այսինքն՝ մտածում են հասնեն լեշները գցեն մինչև ընտրությունների օրը»:

Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ընտրվելու առաջին օրվանից Միութենական պետության մասին է խոսել:

«Ամբողջ օրը զռում էր: Երդվելու ժամանակ 102-րդ ռազմաբազայից մարդ կար, եկել էին՝ ճորտության երդումը ընդունեին, հո համայնքին չէ՞ր տալիս, դրանց էր տալիս: Սրանց գիտակցության մեջ կա, որ ռուսը իրենց կպաշտպանի, դրա համար էսքան այլանդակվում են: Պետությունն էլ ապացուցում է՝ հնարավոր չէ, պատասխան եք տալու»,- ընդգծում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ