![]()
Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը չափազանց կարևոր է անվանել Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշումը։
Շառլ Միշելը այս մասին հայտարարել է ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ընդամենը մի քանի ամիս կամ տարի առաջ նման իրավիճակը դժվար կլիներ պատկերացնել։
«Սակայն այսօր այս որոշումը դարձել է իրականություն. դա կոնկրետ փաստ է։ Ես հասկանում եմ, որ կան դեռ որոշակի դժվարություններ և զգայուն պահեր, և մենք պետք է դա հաշվի առնենք։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, նման քայլերը խրախուսական նշան են։ Ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ առաջիկա ամիսներին լրացուցիչ ջանքեր կգործադրեն և խաղաղության ուղին կդարձնեն անշրջելի»,- հավելել է Միշելը։
![]()