![]()
«Ես արդեն ասել եմ, որ չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին․ ես այդպիսի պլաններ չունեմ»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում: Սա մի՛ տարեք քաղաքական դաշտ: Ոչ մի աջակցելու և չաջակցելու բան չկա, դա ամեն մարդու ընտրությունն է, որոշումն է:
Ինչ կա այդտեղ աջակցելու կամ չաջակցելու: Հարգելինե՛րս, ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտում՝ դա ոչ մեկին չի վերաբերում:
Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չէ, ինչպես և եկեղեցին: Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ․ իմ և Աստծո միջև խոսակցությանը պարտադիր չէ ինչ-որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա»,- ասել է Սիմոնյանը:
![]()