![]()
Ինչպես հայտնի է, Երևանի քրեական դատարանը հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը իր պաշտոնական էջով հրապարակել է Համբարձումյանի հայտարարությունը, որում վերջինս նշում է, որ այս օրերին աշխատանքային այցով գտնվում է արտերկրում։
«Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Շուտով կլինեմ Հայաստանում, և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է:
![]()