![]()
«Լինեմ անկեղծ՝ չէ»,- ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգված է իմպիչմենթի գործընթացով.«Ասենք ի՞նչ պրոցես է կատարվում, 6 ամիս հետո ընտրություններ է, էլ չեմ ասում, որ ՀՀԿ-ն այստեղ հայտնվել է զոռով, փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով, օրենքի բերումով, որ չի կարող երկու կուսակցություն լինել, իրենք նույնիսկ իրենց ստորագրությունները չեն կարողանում հավաքել»:
Հարցին, ինչպես է ստացվել, որ իմպիչմենթի թեկնածու Դավիթ Համբարձումյանը ՀՀ-ում չէ, երբ կա քրեական գործ, նշեց, որ բարեփոխումների հետ կապված դատական համակարգում խնդիր կա.«Ինձ համար զարմանալի է՝ ինչի են բաց թողել, ինքը ոնց է հատել սահմանը գնացել: Այդ նույն տրամաբանությամբ շատ վճիռներ կան, որոնք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, իրենց մերձավորների հետ են կապված, որ մենք էլ դժգոհություններ ունենք և ասում ենք, ոնց կարելի է՝ էս մարդը հիմա դրսում է»:
Անդրադառնալով Դավիթ Համբարձումյանին քաղբանտարկյալ համարելուն՝ Սիմոնյանն ասաց.«Բոլոր այն անձինք, ովքեր կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանգործությունների մեջ դիմում գրեք ՀՀԿ կամ ՀՅԴ և դրանից հետո դա ազատ ներկայացրեք որպես քաղաքական հետապնդում: Էդ մարդը Ջիպից դուրս էր եկել, հեղափոխության ժամանակ մարդ էր խփում, մարդ էր «տշում»:
Գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք, ասեք ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել որպես թեկնածու. էդ տղային ո՞վ էր ճանաչում, միակ տեղեկությունն այն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց վրա էր հարձակվել: Սերժ Սարգսյանն իրեն շախմատիստ է պատկերացնում, բայց նարդիի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում: Դա արվել է նրա համար, որ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ՝ քաղաքական առումով ու՞մ է պետք, ու՞մ է հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը»:
![]()