Դուք հիմա անկախություն չեք գոռում, այսօր դուք պայքարում եք ՀՀ անկախության դեմ. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

«Ընդդիմադիրներն ասում են՝ 2018 թվականից առաջ ԱԺ-ում քննարկման որակն այնքան լավն էր, ում ելույթներին են կարոտել ես էլ չգիտեմ, երևի Շմայսի բովանդակային ելույթներին են կարոտ մնացել»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ԱԺ-ում քաղաքական խոսույթի թեժությունը, բովանդակությունը հիմնականում ընդդիմությունն է ապահովում. «Երբ ես հիշում եմ 2018 թվականից առաջ ԱԺ-ում ինչ էր տեղի ունենում, եթե 2018 թվականից առաջ ԱԺ-ում ընդդիմությունը լիներ ձեր նման՝ խայտառակություն էր տեղի ունենալու: Դուք որևէ բովանդակային խոսույթ չեք ունենում ԱԺ-ում, դատարկ, մերկապարանոց հայտարարություններ եք անում:

Ձեր խմբակցության պատագամավորներից մեկը գալիս է ասում՝ Ոսկեպարի եկեղեցին տվել են Ադրբեջանին կամ հեսա տալու են, դրան չի հաջորդում գոնե մի հատ ներողություն: Մյուսը գալիս ասում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քանդում են, պարզվում է՝ նման բան չկա և չէր էլ կարող լինել: Դուք կյանքի հետ առնչություն չունեցող թեզերից եք այստեղ խոսում: Ինչ-որ քաղաքական հետապնդումներից են խոսում, մենք և մեր ժողովուրդն ինչ մեղք ունենք, որ ձեր բոլոր թեկնածուները վերջում հանցագործ են դուրս գալիս, դուք վարչապետի թեկնածու եք առաջադրել, ով պարզվեց հանցագործ է: Դուք հիմա անկախություն չեք գոռում, այսօր դուք պայքարում եք ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ