11 հոգի հոսպիտալացվել է. ինչպես է Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակը

Հոկտեմբերի 24-ին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- մանրամասնել են առողջապահական գերատեսչությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ