Պետք չի տարբեր նկարած կադրերով կասկածի տակ դնել մեր հաշվածը, ցույցին եղել է 7450 մարդ․ Իոաննիսյանը Նարեկ Կարապետյանին

Դանիել Իոաննիսյանը գրում է.

Narek Karapetyan եթե դժգոհ եք ձեր վերջին ցույցի մեր հաշվարկից, ապա առաջարկում եմ, որ հաջորդ անգամ դուք ընտրեք, թե որ պահին նկարենք ու ձեր ներկայացուցիչը ներկա լինի նկարահանման և հաշվարկի ամբողջ ընթացքում։
Եթե ճշտի կողմից եք` վստահ եմ` կհամաձայնվեք, չէ՞։

Եվ պետք չի տարբեր ռակուրսներով նկարած կադրերով կասկածի տակ դնել մեր հաշվածը, դա հայտնի հնարք է, եկեք փաստերի դաշտ։

Տարբեր ռակուրսներով կարելի է նույն ցույցը մարդաշատ կամ անմարդ պատկերել (հղումը` մեկնաբանությունում)։ Մենք միշտ նկարում ենք միևնույն (ուղղահայաց) ռակուրսից և անում ենք դա ճշգրիտ քանակ հաշվելու (և ոչ պատկերով տպավորություններ ստեղծելու) համար։

Շաբաթ օրվա ձեր ցույցին, ժամը 18։05-ին եղել է 7450 մարդ և եթե որևէ մեկը հիմնավորի 10 տոկոսանոց սխալանք, մենք ներողություն կխնդրենք և այլևս երբեք ցույցերի քանակ չենք հաշվի։ Մեր տված թիվը ստուգելու ուղեցույցը` ևս մեկնաբանուոյունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ