![]()
Օրեր առաջ «Մեր ձևով» քաղաքական շարժման հանրահավաքի, թե հանրային հումորային ներկայացման ամբիոնին հայտնվեց մի ճառասաց, որը ոչ ավել, ոչ պակաս՝ ռեկտորի կարգավիճակով ճեմարանն առաջնորդում է բարոյական դեգրադացիայի։ Նման վարքագիծն առավել հարիր է փողոցային պատանյակի, որը հազարավոր մղոններով հեռու է բարձր պաշտոնի պատասխանատվության աստիճանն ըմբռնելու կարողությունից։
Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հավատքի հիմնասյուն, այլ նաև բարոյականության դասագիրք մի ամբողջ ժողովրդի համար։ Սակայն վերջին տարիներին առավել հաճախ ենք լսում ներսից եկող անհանգստացնող ձայներ՝ կապված ճեմարանական կյանքում աճող բարոյական անկման, կարգապահության թուլացման և համակարգային փտության հետ։ Այս ամենի հանդեպ անհնար է մնալ որպես զուտ դիտորդ։
Վերջին տարիներին Սևանում է տեղակայված նաև Գևորգյան հոգևոր ճեմարանը, որի ներկայիս տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի շուրջ ձևավորված բարոյական մթնոլորտը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ ճեմարանական կրթության, թե՛ Կտրիճ Գրիգորիի կադրային քաղաքականության, թե՛ եկեղեցական կառավարման և թե՛ ապագա հոգևորականների պատրաստության հարցերում։ Մեր վստահելի աղբյուրները մատնանշում են ազատության չափազանցված ձևեր, ուսանողների հետ ոչ նպատակային մտերմություններ, ինչպես նաև հոգևոր կարգի ուսուցման փոխարեն՝ աշխարհիկ ապրելակերպի մաստեր կլասներ՝ Հայր Շահեի կատարմամբ։ Հանգամանք, որն իր էությամբ հակասում է թե՛ քրիստոնեական վարդապետությանը, և թե՛ հոգևորականի կոչմանը։
Երբ խոսում ենք բարոյականություն սերմանելու և դաստիարակելու մասին, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ ուսանողը ճեմարանում նախ և առաջ ձևավորվում է շրջապատի ազդեցությամբ։ Եվ երբ այդ շրջապատում չեն գործում կարգապահական հստակ սահմաններ, երբ ուսուցիչը դառնում է ընկեր՝ ոչ թե բարոյականության ուսուցիչ, այլ կյանքի աշխարհիկ «բարեկամ», կործանումը դառնում է անխուսափելի և մոտենում անկասելի արագությամբ՝ կլանելով ամեն ինչ, չխնայելով ոչ ոքի։ Բացառություն չէ նաև Հայր Շահեն։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ պատմություններ, որոնք պատմում են Սևանի ուսանողները իրենց առաջին տարիների ուսումնական կյանքի մասին, թե ինչպես էր Կտրիճ Գրիգորիչը հայտնվում օրվա ցանկացած, հատկապես՝ գիշերային ժամերին, գինովցած և «բարերարի» պիտակով փաթեթավորված սիրուհիների հետ, և իբր կարգապահական նկատառումներով ահաբեկում ուսանողներին՝ ամեն անգամ 2-3 ուսանող հեռացնելով կրթական հաստատությունից։ Իսկ այժմ կարելի է հարբել տեսուչի հետ, սիրուհիներին կիսել տեսուչի հետ։ Կարճ ասած՝ թե՛ Սևանի Վազգենյան դպրանոցի, և թե՛ Գևորգյան ճեմարանի ուսանողները ցմրուր հաճույք են քամում կյանքից՝ պայմանով, որ ավարտելուն պես շտապեն համալրել Կտրիճի երազած կոմպրոմատավոր վեղարակիրների շարքերը։
Սա ոչ միայն արդարության խախտում է, այլ նաև բարոյական անբարեխղճություն։ Հոգևորականի անձնական կյանքը երբեք չի կարող ամբողջությամբ առանձնացված դիտվել նրա կոչումից։ Վարդապետի կամ քահանայի վարքը ուղղակիորեն անդրադառնում է նրա ազդեցության տակ եղող համայնքի և այս դեպքում՝ ուսանողների վրա։ Ճեմարանականները գիտեն՝ թե որտեղ է ապրում Հայր Շահեի ուղեկցորդուհին, ինչ մասնագիտության տեր է, քանի եպիսկոպոսի ու դիվանատանը ծառայող որ քահանաների մազերն է կտրում։ Գիտեն՝ ինչպես տարիների ընթացքում Հայր Շահեի իմաստության երկար մորուքը մաշեց մինչև քոքը։ Ուսանողները գիտեն՝ թե որ եպիսկոպոսը, որ աբեղայի միջոցով գլուխ բերեց Շահե Անանյանի և իր ուղեկցորդուհու արգելված միությունը։
Անկեղծության համար պետք է նշել, ասում է մեր հավաստի աղբյուրը, որ Հայր Շահեի դեգրադացիան ունի երկար նախապատմություն՝ իր փեսային կարգալույծ չանելուց մինչև ընդդիմադիր ահաբեկիչ Աջապահյանի հականերսիսյանական խաշապրոցես։ Մի փոքր բացենք փակագծերը։
Հայր Շահեի քույրը ամուսնացած էր քահանա Տեր Դավիթի հետ։ Քահանան ծեծի էր ենթարկել կնոջը և նվաստացրել՝ բռնության գործադրմամբ։ Միջամտել էր Հայր Շահեն՝ նույնպիսի բռնության ենթարկելով քահանա Դավիթին։ Կնոջ բողոքի հիման վրա պիտի կարգալույծ արվեր Տեր Դավիթը, սակայն վերջին պահին Կտրիճ Գրիգորիչն իր համերկրացի դիվանապետի հետ որոշեցին կարգալույծ չանել քահանային, այդպիսով ցավ և տառապանք պատճառելով Հայր Շահեին։ Իհարկե քահանան հետագա երկու ամուսնություններից հետո ի վերջո կարգալույծ հռչակվեց, հասցրեց լինել Դոգ մականունով հայհոյախոսի նյութ մատակարարողը և հիմա արտերկրում անդամակցում կարգալույծներից բաղկացած մի հակաեկեղեցական ոհմակի։
Իսկ խաշապրոցեսի մասին հավելյալ շեշտենք, որ տարիներ առաջ շաբաթը մեկ անգամ Միքայել Աջապահյանը խաշի էր հրավիրում Մայր Աթոռի որոշ «խակ» աբեղաների։ Շաբաթական մեկ հանդիպումով Աջապահյանը խաշից զատ թույնի այնպիսի չափաբաժին էր ներարկում նրանց ուղեղների մեջ, որ մինչև հաջորդ հանդիպում նրանք Կտրիճ Գրիգորիչին ու նրա պրոֆեսիոնալ բանսարկու, հավատուրաց և սրբապիղծ դիվանապետին հայհոյելով ման էին գալիս։ Նրանցից մեկը Հայր Շահեն է, մեկն այժմ եպիսկոպոս թեմակալ առաջնորդ է, երկուսը կարգալույծ են, սակայն շարունակում են ՖԲ-ում կուրծք ծեծել ի պաշտպանություն Կտրիճ Գրիգորիչի։
Որպես հասարակություն՝ մենք պարտավոր ենք չլռելու։ Խնդիրը անձերի շուրջ չէ միայն. այն համակարգային լռության, վախի և եկեղեցու ներսում նույն ախտերի շուրջ հավաքվելու՝ միմյանց «պաշտպանելու» մշակույթի մասին է։ Որպես լուծում՝ անհրաժեշտ է իրական՝ ոչ ձևական, այլ բովանդակային կրթական, բարոյական և հոգևոր չափանիշների վերահաստատում, ինչպես նաև՝ պատասխանատվության հստակեցում։
Եկեղեցին ու ճեմարանը պետք է լինեն բարոյականության մաքրամաքուր հենասյուն, այլ ոչ թե ներքուստ ապականման և բարոյական քայքայման դաշտ։ Ժամանակն է վերանայել թե՛ քահանաների պատրաստման, թե՛ կադրային քաղաքականության սկզբունքները, ուսանողական կյանքի վերահսկման մեխանիզմները և պատասխանատվության չափանիշները՝ հանուն սրբության, բարոյականության, ոչ թե հանուն ստորագույն կրքերի։
Երբ լռում ենք բարոյական հանցանքի դեմ, դառնում ենք նրա շարունակականության մասնակից։ Եկեղեցու ապագան կախված է ոչ թե ճարտար ճառերից, այլ գործնական մաքրությունից։ Այսօր լռել՝ նշանակում է դավաճանել թե՛ հավատի էությանը, և թե՛ ապագա հոգևորական սերնդին, թե՛ ազգին, և թե՛ պետությանը։
![]()