![]()
«Մարդուն և եկեղեցին նույնականացնում եք, ասում եք ինչի եք գնում Մայր Տաճարի բացմանը մասնակցում, եթե Կտրիճ Ներսիսյանի հետ խնդիր ունեք, Դուք ինչի եք գալիս ԱԺ, եթե իմ հետ խնդիր ունեք: Ասում ա ՝ ով քաղաքական գնահատական ա տալիս, պոլին են պառկացնում, բա դուք ինչի՞ պոլին պառկած չեք»,- ԱԺ-ում արձագանքելով Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանի ելույթին՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե ինչու է վերջերս հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանը մոտեցել և կրկին ներկայացել Թրամփին՝ ասաց. «Մի մարդու, ում մի անգամ ես տեսել, աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարն է, ով գտնվում է մի միջոցառման, որտեղ տասնյակ երկրների ղեկավարներ կան, պիտի մոտենաս ասես՝ պրիվետ Թրա՞մփ, թե ձեր չափանիշները, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին դա է, կամ, որ մի թղթի կտոր վերցրած մտել էր ժողովրդի մեջ, փորձում էր Էրդողանին մոտիկ գնալ, դա է»:
Խոսելով «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանի ելույթին՝ Սիմոնյանն ասաց. «Տիկին Էլինարը եկել է մի մարդու ցուցակով ԱԺ, որի կառավարման ժամանակահատվածում միջազգային կառույցները թմբկահարում էին ՀՀ-ում քաղբանտարկլալների առկայության մասին, Երևանի կենտրոնում մարդիկ են գնդակահարվել , ընտրություններ են կեղծվել, օպերացիա «Կալցոներ են» եղել»:
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի 6 տարով դատապարտմանը՝ Սիմոնյանը նշեց, հիմա պարզ է, թե ինչի համար էր իմպիչմենթի գործընթացը.«Էդ մարդուն բերել էին, գիտեին, որ վրան քրեական գործ կա, հեսա վճիռ է լինելու, մենք էլ զարմանում էինք ասում էինք էս սաղ հանրապետականի մեջ ստեղ իրան հոգին տվող մարդիկ կան, ինչի՞ էդ մարդու բերեցին: Ժողովրդին գժի տեղ մի դրեք, դրա համար էլ չեք ընտրվոււմ, ձայն չեք հավաքում: Դուք վերացող տեսակ եք, ձեր քանակը գնալով փոքրանալու է, վերանալու է էս ամեն ինչը»,- ընդգծեց Սիմոնյանը՝ անդրադառնալով գալիս ընտրություններին:
![]()