ՀԷՑ-ի օպերատիվ գրանցամատյաններում և ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում վթարների թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զուտ վիճակագրություն.

2025թ. օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ՀԷՑ-ի ողջ բաշխիչ ցանցում տեղի է ունեցել շուրջ 2.281 վթար, որոնք բոլորն ամբողջապես գրանցվել են օպերատիվ մատյաններում եւ ներառվել պաշտոնական հաշվետվություններում։

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում վթարների փաստացի թիվը ՀԷՑ-ում եղել է 2.782 (շուրջ 500-ով ավելի), որոնք հաշվառվել են «ձեռքի տակի գրառումներում», սակայն օպերատիվ գրանցամատյաններում եւ ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում դրանց թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է, եւ դրանցից գրանցվել են ընդամենը 2.122 վթար։

2025թ. նշված ժամանակահատվածի ընթացքում ՀԷՑ-ի բաշխիչ ցանցում տեղի ունեցած վթարների միջին տեւողությունը կազմել է 53,12 րոպե (1 ժամից պակաս):

2024թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ում վթարների միջին տեւողությունը կազմել է 73,18 րոպե (մոտ 37,8%-ով ավելի, քան այս տարի):

Ահա այսպիսի արդյունավետ կառավարման ցուցանիշներ #իրենց_ձեւով…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ