![]()
Վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ Հովհաննավանքում տեղի ունեցող գործողությունները, Տեր Արամին կարգալույծ անելը բացահայտ ցույց են տալիս, թե ինչպիսի համակարգ է ձևավորված Կտրիճ Ներսիսյանի և իր փոքրիկ խմբակի կողմից մեր եկեղեցում․ եկեղեցին փաստացի այդ փոքրիկ խմբակի կողմից գրավված է:
Թումասյանի խոսքով՝ կարգալույծը չի կարող կարգալույծ անել․ փաստացի ազգի կողմից կարգալույծ է արված Կտրիճ Ներսիսյանը և դա ինքը շատ հստակ կտեսնի կիրակի օրը, որովհետև կիրակի օրը Հայ առաքելական սուրբ եկեղեցու ազատագրման գործընթացը խոսքից անցնում է գործի: Ըստ Թումասյանի՝ պատճառը այն է, որ իրենք դժգոհ են Տեր Արամ քահանա Ասատրյանից, որովհետև առաջինն է, և Հովհաննավանքը դառնում է Կտրիճ Ներսիսյանից ազատագրված առաջին եկեղեցին, և դա կիրակի օրը կամրապնդվի պատարագով, և դրա համար էլ այսօր սադրանք են կազմակերպել:
Թումասյանը կարևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ կիրակի օրը լինելու է Հովհաննավանքում՝ մասնակցելու պատարագին:
Թումասյանը նշում է, որ ինքն էլ Թբիլիսիից է գալու՝ մասնակցելու Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին։
Ըստ հասարակական գործչի՝ Կտրիճ Ներսիսյանը ցուգցվանգի մեջ է և գիտակցում է, որ իր գահընկեցությունը մոտ է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()