Գարեգին Բ-ն ինձ հարցրեց՝ իր ձեռքը համբուրողների մեջ հարուստները ովքեր են. նա դրժել է ուխտը. տեսանյութ

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանին զարմացրել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները: Ըստ նրա՝ սա, իհարկե, գնահատելի է և կարևոր քայլ, այլընտրանք է Հայաստանի համար, քանի որ այսօր ՀՀ-ն կախված է մեկ ճանապարհից՝ Լարսից:

Անդրադառնալով TRIPP-ին՝ վերջինս կարծիք է հայտնում, որ դրա գործարկման դեպքում Հայաստանը կբացվի աշխարհին, իսկ Ռուսաստանը, այսպես ասած, նեղված է, քանի որ իր ձեռքից դուրս կմնա ՀՀ-ով անցնող կարևոր ճանապարհի վերահսկողությունը. «Մեր ընդդիմությունը աչքի առաջ ունի ՌԴ-ի շահը, դրա համար էլ TRIPP-ից բողոքում է»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված աղմուկին՝ Գալչյանն ասում է՝ նա պաշտպանում է ընդդիմության շահերը, ընդդիմությունն էլ՝ ՌԴ-ի և Ադրբեջանի շահերը:

«Հոգևորականները իրավունք չունեն զբաղվեն և խառնվեն քաղաքականությանը: Եթե մտել են, ապա նրանց հետ կվերաբերվեն այնպես, ինչպես քաղաքական կուսակցություններին են վերաբերվում: Կաթողիկոսը դրժել է կուսակրոնության ուխտը, ինչպե՞ս կարելի է հավատալ նրա ճշմարտացիությանը: Ամենայն հայոց եկեղեցի պիտի լինեն, ոչ թե ինչ-որ կուսակցության»,- նկատում է նա:

Ըստ զրուցակցի՝ Գարեգին Բ-ն երբեք կրոնական մարդ չի եղել. միշտ մտածել է դրամի մասին:

Ինչ վերաբերում է Արամ կաթողիկոսին, Ռուբեն Գալչյանը ընդգծում է. «Բեյրութում նստած ի՞նչ իրավունք ունի Հայաստանում ապրողի մասին կարծիք հայտնի: Նրանք իրավունք չունեն որոշելու՝ ՀՀ ժողովուրդը ինչ իշխանություն ունենա: Հեռվից նստած խանգարում են, տրամադրում իշխանության դեմ»:

Նա ուշագրավ պատմություն է հիշում՝ կապված Գարեգին Բ-ի հետ. «25-30 տարի առաջ Բրիտանիայում հայկական ձեռագրերի ցուցահանդես էր կազմակերպվել, կաթողիկոսը պատվավոր հյուր էր, ես էլ էի այնտեղ, մարդիկ շնորհավորում էին, ձեռքն էին համբուրում, ինձ հարցրեց՝ սրանց մեջ հարուստները ովքեր են»:

Գալչյանը մեկ այլ պատմություն էլ է հիշում. «Փող էին ուղարկել, որ Հովհաննավանքը վերանորոգվի, կաթողիկոսն ասել էր՝ ես 17 օբյեկտ ունեմ, նման բաներով զբաղվելու ժամանակ չունեմ, այսինքն՝ փող բերող եկեղեցի»:

Դիտարկմանը, որ նա կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանային, զրուցակիցը շեշտում է. «Կաթողիկոսն ինքն իրեն առաջին հերթին պետք է կարգալույծ անի»:

Վերջինս կարծում է, որ Սամվել Կարապետյանի ներկայությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի մի մասն է կազմում:

«Նախկին իշխանության ժամանակ ամեն տեղ կոռուպցիա էր և գողություն․ սա էր նրանց կառավարումը: Բոլորը թալանողներ են եղել: Քոչարյանը հանձնեց ամեն ինչ ռուսներին: Ադրբեջանը զինվում էր, իրենք դղյակներ էին կառուցում»,- նկատում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ