Ձեր ստրատեգները ուրիշ տեխնոլոգիա չգիտե՞ն «քաղբանտարկյալ» կարգելու. պարզունակ սցենար է գծում շախմատիստ մերժվածը

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատազրկմանը:

«Մի ամբողջ Հանրապետական կուսակցություն & ընկերներ ման եկան, ման եկան հունիսի 7-ին գտան վարչապետի թեկնածու Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին, որը 7 տարի է քրեական գործով (Հեղափոխության օրերին մարդկանց ծեծելու) էր անցնում, որ հոկտեմբերին մարդու դատավճիռը հրապարակվի, նստեն մի ամբողջ ընդիմությունով լացեն, թե բա քաղաքական բռնաճնշումներ են։

Ձեր ուղեղային կենտրոնների ստրատեգները ուրիշ տեխնոլոգիա չգիտե՞ն «քաղբանտարկյալ» կարգելու, բոլորի վրա պարտադիր պետքա դավթարով քրեական գործեր լինե՞ն։

Սենց պարզունակ սցենարներ է գծում մեր շախմատիստ մերժվածը»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ