![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատազրկմանը:
«Սերժ Սարգսյանը և իր շրջապատը լավ գիտեին, որ իրենց թիմակից Դավիթ Համբարձումյանը հանցագործ է և առաջիկայում օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության է ենթարկվելու։
Այսօր դատարանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել է շուրջ վեց տարվա ազատազրկման։
Բայց Սերժը Սերժ չէր լինի, եթե հերթական ավանտյուրան չաներ․ նա Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի թեկնածու, որպեսզի երբ դատարանը նրան դատապարտի իր կատարած հանցանքների համար, վերջինիս հայտարարեն հերթական «քաղբանտարկյալ» և «հալածյալ»»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
![]()