![]()
«Կտրիճ Ներսիսյանը, ըստ էության, առաջին անգամ ինքն իրեն «կարգալույծ» արեց 2021 թվականին, երբ կոչ արեց չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և սատարեց իր հանցակից Քոչարյանին»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ շարունակելով.
«Դրանից հետո ժողովրդի մեծամասնությունը վերընտրեց ՔՊ-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գահը զավթածին ցույց տալով իր իրական տեղը:
Կտրիճ Ներսիսյանը վերջնականապես «կարգալույծ» արվեց հավատավոր ժողովրդի համար, երբ բացահայտվեց, որ կին և երեխաներ ունի, բացահայտվեց, որ խախտել է Աստծուն տված խոստումը, բացահայտվեց, որ սրբապիղծ է:
Եվ հետևաբար, Կտրիճ Ներսիսյանը ու իր անունից գործող ցանկացած եկեղեցական փաստացի գործում են ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և հավատավոր հայ ժողովրդի:
Կտրիճ Ներսիսյանը օր առաջ պետք է հեռանա և որքան շուտ, այնքան լավ հենց իր ու իր սրբապիղծ խունտայի համար»:
![]()