Կուսակրոնության ուխտը խախտածի և սիրուհիներ ունեցղի հաղորդությո՞ւնն է հաղորդություն, թե՞ եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի

«Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, շարունակելու եմ իմ քահանայությունը, որովհետև մինչև ինձ կարգալույծ անելը, եթե առհասարակ եկեղեցում օրենքը գործում է շատ անօրեններ պետք է կարգալույծ եղած լինեին: Այդ դեպքում միգուցե ես էլ իմ փարաջան կհանեի և եկեղեցուց դուրս կգայի»,- այս մասին հայտարարել է Տեր Արամ քահանան լրագրողների հետ ճեպազրույցում:

«Երեխա մկրտելու համար քահանան քահանայություն չի կարող անել , բայց կուսակրոնության ուխտը ընդունած և սիրուհիներ ունեցող , կին , երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա , իր տված հաղորդությունը համարվու՞մ է հաղորդություն , իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ՞», — ավելացրեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ