![]()
«Ուզում եմ հասկանալ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ինչքան ուժ և եռանդ պետք է ունենա, որպեսզի գա այստեղից խոսի ստի մասին: Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, լոգոն, ղեկավարը՝ սուտն է, դուք դրա պատճառով իշխանություն եք կորցրել»,- ԱԺ նիստում անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նաև նշեց. «Սերժ Սարգսյանն այնքան սուտ խոսեց, ժողովուրդն այդ ստի պատճառով ասաց՝ հերիք է մեզ խաբես: Կարելի է գրքեր գրել ստի մասին: Ի՞նչ եղավ Աղազարյանի և Ասլանյանի հետ ձեր բանակցությունը, այդ լուրջ, դարակազմիկ բանակցությունն ինչով ավարտվեց: Դուք պետք է ամաչեք գաք դահլիճ ու ճիշտ եք անում, որ ամաչում եք, դուք պետք է լռեք, ձև անեք, որ դա դուք չեք, մարդ կա թող բեղ պահի, կարող է չճանաչեն, դուք պետք է չգաք: Դուք անցել եք ԱԺ, այն որ գնում ես խանութում մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք խորհրդարանում, ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք»
![]()