![]()
«Ականջդ կկտրեմ, դավայ եղի ստեղից».- Կտրիճի Ներսիսյանի աջակից Սյուզի Բադոյանը գնացել է Հովհանավանք և սպառնում է տեղի հավատացյալներին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Գարեգին Բ-ին կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին:
Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիրակի օրը հրավիրում է բոլորին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին։
«Սուրբ պատարագը կմատուցեմ ես՝ Ձեր Տեր Արամ քահանան»,- մասնավորապես ասել էր նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել.
«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին»:
![]()