![]()
«ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում կքննարկի Կասկադ համալիրի ավարտված հատվածի վերակառուցման նախագծի հաստատման հարցը»։
Այս մասին հոկտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտնել է, որ նախագիծը դրվել է հանրային քննարկման, և երևանցիներն այն հաստատել են «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
«Ավարտված հատվածում Երևանի քաղաքապետարանի համար կկառուցվի 36 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր, որը կներառի 1000 հոգանոց բանկետային դահլիճ, ինչպես նաև համերգասրահ և թանգարանային հատված։ Այս ամբողջ տարածքը կպատկանի Երևանի քաղաքապետարանին»,- նշել է Ավինյանը:
Նա պարզաբանել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին հնարավորություն կտա հարակից 125-130 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում բիզնես-համալիր կառուցել։ Ավինյանը հավելել է, որ շինարարությունը կիրականացվի զուգահեռաբար խիստ վերահսկողության ներքո։
«Ես իսկապես հույս ունեմ, որ Կասկադի շինարարությունը կավարտվի 4-5 տարվա ընթացքում»,- նշել է նա։
![]()