Գյումրիում ձերբակալված 13 անձի, այդ թվում՝ Ղուկասյանի եղբոր թոռների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նշենք՝ կալանավորվածների թվում են նաև փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր 2 թոռները՝ Գևորգ Ղուկասյանը և Նարեկ Ղուկասյանը:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ի սկզբանե ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:

Վարդան Ղուկասյանը, Հենրիկ Գասպարյանը և ևս մի քանի անձ կալանավորվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ