![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աստվածաբանության գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանի, որը նաև նախկին հոգևորական հայր Գարեգինն է, օրերս արած աղմկահարույց հայտարարությանը:
«4-րդ օրն է, ինչ եկեղեցու նախկին սպասավորը հայտնել է, որ գործող արքեպիսկոպոսներից մեկը ճեմարանի ՏՂԱ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ նկատմամբ ՍԵՌԱԿԱՆ ոտնձգություններ է կատարել:
Կտրիճենց կողմից ուղիղ 0 արձագանք, ոչ հերքել են, ոչ ասել են ուսումնասիրություն կանենք, ոչ ասել են կարգապահական վարույթ կհարուցենք։
Դե բա ի՞նչ։ Էս էլ հո Քոչարյանի միտինգին գնալուց հրաժարված քահանա չի՞, որ երկու րոպեում վիզը ոլորեիք, եկեղեցուց դուրս անեիք կարգապահական հանձնաժողովով»,- գրել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ վերը նշվածի մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում Գերմանիայից տեսակապի միջոցով պատմել է Աստվածաբանության գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, որը նաև նախկին հոգևորական է՝ հայր Գարեգին:
«Նաթան Հովհաննիսյանի մականունը Նատաշա է, ֆուտբոլ խաղալիս տղաներին ասում էր՝ շորտիկ ինչո՞ւ եք հագել. ձեր ոտքերը ինձ գայթակղում են: Ասում էին՝ նրա ձեռքից հաղորդություն չենք ստանա, քանի որ միշտ իր փեսայի հետ միասին է տեղ գնում, նաև ասում էին, որ ոչ թե ծպտված համասեռամոլ է, այլ բացահայտ: Կարգապահական ժողովը այսպիսի մարդկանցով է լցրել Կտրիճ Ներսիսյանը»,- պատմել էր նա:
![]()