![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քաղաքական դաշտի «լուսավոր» գերագույն լուզեռ Էդմոն Մարուքյանին փոխանցեք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներում պետական արարողակարգային այցեր նախատեսված չեն: Դա տեղի չի ունեցել որևէ երկրում, քանի որ գագաթնաժողովի ֆորմատը լրիվ այլ է:
Հերիք է փորձես լայք հավաքել ու ռուսաստանաբնակ օլիգարխի քմահաճությունը շահես՝ պնդելով, թե Ծիծեռնակաբերդի վերանորոգումը ձգձգվում է գագաթնաժողովի ժամանակ փակ պահելու համար հուշամալիրը: Մանավանդ, որ նույնիսկ վերանորոգման ժամանակ հուշամալիրի բաց լինելն ապահովված է, այն որևէ պահի փակ չի եղել:
Էժան է:
![]()