Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցված են. շատ մտահոգիչ իրավիճակ է. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են, և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,- ասաց նախարարը։

Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

Ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ