Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրանց թվում է նաև «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ