Եթե կարգալույծը կարգալույծ է արել, ապա այդ օրը Տեր Արամի օծման օրն է, և ես կգնամ հաղորդություն ստանալու. վարչապետ (տեսանյութ)

«Ի՞նչ հանգամանքով է պայմանավորված վարչապետի Հովհաննավանքում Սուրբ պատարագին մասնակցելու որոշումը», — նման հարց ուղղեց ԱԺ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը վարչապետ Փաշինյանին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Վարչապետն ասաց, որ այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ կամ չկա, կամ շատ դժվար է գտնել. «Հովհաննավանքը այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով, և ես պարզապես ուզում եմ միանալ այդ համայնքին: Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը կարգալույծ խմբակի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ