Մարտուն Գրիգորյանը մեծ ցավի մեջ է գտնվում, իրեն պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավան. Ալեն Սիմոնյան

«Ցավում եմ Մարտուն Գրիգորյանի համար, ինքը մեծ ցավի մեջ է գտնվում, որովհետև ինքը քաղաքական շահից դրդված մեկ մի բան է հայտարարել՝ ասում էր մեր մեջ արյուն կա, և դրանից հետո պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը՝ քաղաքական միտումներից դրդված»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նաև նշեց. «Ես նաև ինֆորմացիա ունեմ, գուցե ճիշտ չէ դա, որ դրա պատճառով իր մերձավորների հետ շատ ծանր խոսակցություններ է ունեցել, որոնք իրեն մեղադրել են նման քայլի գնալու համար: Կարծում եմ՝ իրեն պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավան, որովհետև դրանք շատ երկար են ցավալու»:

Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը՝ Սիմոնանը նշեց. «ՀՀ-ում, Գյումրիում իշխանությունը ՀՀ ժողովուրդն է: Ես այստեղ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է: Գյումրիում ամենաշատ ձայն հավաքել է ՔՊ-ն, իրենք երեք-չորս կուսակցությունով միացել են, ընտրել են քաղաքապետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ