![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը դրական է գնահատում։
«Կազամակերպչին շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա ու հավելել, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երկուստեք եկել են այն ընկալման, որ իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու ու խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։
«Ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ կար այդ ընկալումը, շատ դրական ու ջերմ հանդիպում է տեղի ունեցել»,- մանրամասնել է Սիմոնյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները եկել են այն համոզմանը, որ այս ամենը պետք է արվի հնարավորինս արագ։
Հիշեցնենք՝ Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
![]()